Anna Babujyan
Խենթ ու խելառ հույզեր
Այսօր հարբել ու սրբել եմ
Փոշին անցած վատ օրերի,
Այսօր մի քիչ ծիծաղել եմ.
Դառն էր արցունքն իմ անցյալի։
Թե' ժպիտ կա , ինչու՞ լացել
Թե' արև կա, ինչու՞ մրսել,
Թե' սերը կա` ինչու՞ ատել
Թե որ կյանք կա, ինչու՞ չապրել։
Այսօր մի քիչ դառն էր գինին`
Վաղը`գուցե, մեղրից քաղցր,
Այսօր մի քիչ սառն էր քամին`
Արև կելնի լուսաբացին։
Կյանքի ծառից` դառն ու քաղցր,
Թե որ պոկես միայն դառը,
Ծառի պտղից չդժգոհես
Ինքդ ես ընտրել, դառն ուտել։
Այսօր հարբել ու սրբել եմ
Փոշին անցած վատ օրերի,
Այսօրվանից որոշել եմ
Խմել միայն քաղցր գինի ...
4.06.2024
ԱԽՈՒՐՅԱՆ
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Ghazaros Saryan
Aria and Toccata for violin and piano

Still Life with Mannequin and Flowers, 2007
Play Online