Anna Babujyan
Երբ անտարբեր ենք․․․
Մեր օրերում սով չենք տեսել,
Բայց ամեն օր հոգու սովից մահ ենք տեսնում
Մեր օրերում մարմիններ են միայն պճնած,
Իսկ մարմնում խիղճն է տկլոր ու ամոթխած։
Վախենում եմ բառն արժեքը իր չիմանա
Լռությունը ականջները ամուր փակի,
Վախենում եմ թացն ու չորը վառվի գնա՜
Ու արանքում ճշմարտությունը լու՜ռ մխա։
Վախենում եմ վախկոտներից
Որ Նազար են իրենց կարգել,
Վախենում եմ կկուներից,
Որ ուրիշի բույնն են մտել։
Տուն են շինում ուրիշ բնում ,
Էլ հին կկվի լացն ու՞ր մնաց,
Խաչն են հանում հին գմբեթի
Աստծո արդար դատն ու՞ր մնաց։
Չեմ վախենում կորցնելուց
Վախենում եմ համակերպվել,
Որ մի բուռը` կիսով չափ լի
Այսպես կամաց կդատարկվի ։
Անտարբեր ենք ասես դարձել
Մեր հին վրեժն էլ ու՞ր մնաց ,
Դե բռունցքվի'ր, մի' խեղճացի
Նախնիները մեզ չեն ների։
22.03.2025
ԱԽՈՒՐՅԱՆ
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Elen Yolchyan
New flower

Ice face, 2010
Play Online