Alexander Tsaturyan
Վերջալույս
Վերջալո՜ւյս է… Մեռնող արփին
Վերջին ժըպտով ոսկեվառ
Լույս համբույր է տալիս երկրին.
Շողաց և՛ ծով, և՛ դալար։
Մեռնում է օրն… Զովն իրիկվան
Թավ սաղարթին փարելով,
Խոնավ շունչ է թողնում վըրան
Ու մեղմ սահում դեպի ծով։
Եվ խաղում է նա ծովափին,
Ծովի ծըփուն ծալքերում.
Ու շըշնջում. «Մեռա՜վ արփին,
Գիշեր կյանք եմ ես բերում…»։
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Ghazaros Saryan
Symphonic Panel "Armenia"
Sunset over Yalta
Play Online