Alexander Tsaturyan
Նիրհուն դաշտեր
Ո՞ւր էլ նայում եմ   նիրհո՜ւն ու անձա՛յն
Դաշտեր են միայն...
Դաշտեր ու դաշտե՜ր... կարծես վերջ չըկա
Անհուն դաշտերի լո՜ւռ ծավալանքին.
Ճերմակ, ձյունահյուս վերմակի տակին,
Որպես հեքիաթի քուն մտած հսկա,
Նրանք մընո՜ւմ են   ե՛րբ գարուն կըգա...
Կըգա՜ նազելին շողափա՜յլ դեմքով
Ծաղկո՜վ ու երգո՜վ.
Եվ որպես թովիչ, լուսածին փերի,
Արև-աչերով, այրող համբույրով
Նա սեր կըերգե սիրաշունչ բույրով.
Նա կվրդովե նիրհը դաշտերի,
Նա կյա՜նք կավետե, նա կյա՜նք կբերի..
 
                
                Like
         Save
         Want to read
    
Be the first who will comment on this
Yatuk Music
          David Balasanyan
Swinging Bach
 
      Mountain vineyards
        
          Play Online