Alexander Tsaturyan
Մեծ վիշտ
Ասա՛, հայ աղջիկ, ի՞նչի ես տըրտում.
Ի՞նչ ցավ ու դարդ կա քո մատաղ սըրտում.
Ի՜նչի ես այդպես հուսահատ լալիս,
Մազերըդ փետում, գըլխիդ վա՜յ տալիս.
Արդյոք քո ընտրած սիրահա՞րն է քեզ
Անողորմ խոցել ու դարձրել երես…
Թե՞ անգին ծնողքի կամ ազիզ եղբոր
Մահն ես դու ողբում՝ այդպես սըգավոր…
Արդյոք այդ տըխուր, այս սև օրերին
Քո դըժբախտ ազգի ցավե՞րն են խորին
Քեզ այդպես հուզել, պըղտորել հոգիդ,
Խըլել քո դեմքից կուսական ժըպիտ…
Ասա՛ ինձ, ասա՛, քո սըրտի գաղտնիք,
Գուցե, քո ցավին մի ճար կա, աղջի՛կ…
  «Ա՜խ, մի ժամից հետ հյուր պիտի գընամ.
Կույսը հառաչեց՝ արցունքն աչքերում, 
Իսկ դերձակուհիս   այդ կինն անզգամ  
Դեռ մինչև հիմա շորըս չի բերում…»։
 
                
                Like
         Save
         Want to read
    
Be the first who will comment on this
Yatuk Music
          Alexander Spendiaryan
Don't be afraid - Haytarma
 
      Waterfall 1943
        
          Play Online