Alexander Tsaturyan
Ժամանակակից հայ աղջկա ալբոմը
Պոետն հավանեց մի քընքուշ էակ,
Նըրան անվանեց երկնային հրեշտակ.
Եվ մի օր ասաց հավնած աղջըկան.
«Ի՞նչ գրեմ ալբոմումդ   վառ սիրույս նըշան»։
  «Գըրի՛ր,  կույսն ասաց,  միամի՛տ պոետ,
Որ քո հրեշտակը կըկապվի քո հետ,
Թե որ թողնելով դու մուսա, Պառնաս,
Բորսայում ոսկու մե՜ծ երգիչ դառնաս…»։
 
                
                Like
         Save
         Want to read
    
Be the first who will comment on this
Yatuk Music
          Elen Yolchyan
Samaria
 
      Waiting, 1900
        
          Play Online