Alexander Tsaturyan
Հիշողություն
Կա՛ր ժամանակ   սերըս ծով էր,
Սիրտըս   խաղուն մի նավակ.
Սիրո ծովում նա լողում էր,
Հառաջ սահում համարձակ։
Հեռո՜ւ չէր ափն, աղջի՛կ չըքնաղ,
Չէի՛ն հուզվում ալիքներ.
Ծովն էր հստակ, ծովն էր խաղաղ,
Հեռվում փարոս   քո պատկեր…
Բայց, ա՜խ, հոգյա՛կ, դեռ չըհասած
Ես դալար ափ   խաղա՜ղ վայր,
Մարդկանց կիրքը, մարդկանց նախանձ
Ծով նետեցին քար ու ժայռ…
Պղտորվեցավ ծովը սիրույս,
Փշրվե՜ց իմ սիրտ   իմ նավակ.
Հանգա՜վ փարոս   չըկա՜ս դու, կո՛ւյս…
Դարձյա՛լ ես ո՜րբ, ես մենա՜կ…
 
                
                Like
         Save
         Want to read
    
Be the first who will comment on this
Yatuk Music
          George Gurdjieff
Song of the Aisors
 
      Tracking Down Guiltless Doves
        
          Play Online