Alexander Tsaturyan

Դեպի վե՜ր

Ես սիրում էի միշտ ելած վերև
Բարձըր սարալանջ, վաղորդյան զովին.
Այնտեղից դիտել երկինք ու արև.
Այնտեղից նայել կապուտակ ծովին։

Այնտեղ, իմ սիրած ընկուզենու տակ,
Թավիշ-դալարում թարմ օդ շընչելով
Ես զմայլում էի, արբենում անհագ,
Հավերժ անհունին հոգիս ձուլելով։

Այնտեղ իմ հոգին ցընորում ազատ,
Ազատ օրհնում էր ջինջ երկնակամար.
Խանդըս էր մաքուր, տենչըս անարատ,
Որպես լեռների կուսական դալար։

Այնտեղ իմ միտքը - արծիվ սըրաթև՜,
Իմ զգացումը - նըման խոր ծովին.
Իմ հանգրվանն էր այնտեղ, միշտ վերև
Վեհ սարալանջը վաղորդյան զովին։

Be the first who will comment on this
Yatuk Music
Shooshiky
Komitas

Shooshiky

The disaster of war
The disaster of war
Play Online