Alexander Tsaturyan
Դարեր եկա՛ն․․․
Դարեր եկա՜ն, դարեր անցա՜ն,
Բայց դու հիվանդ, ուժասպառ.
Քո վերքերը չամոքվեցան,
Իմ բազմատանջ հայ եղբայր։
Երկինք հասավ սրտիդ մորմոք,
Քարը ճաքե՜ց քո լացից.
Լսե՛ց աշխարհ... Բայց քեզ ոչ ոք
Չեղավ անկե՜ղծ կարեկից։
Որպես բախտի մի խորթ զավակ.
Մոր գգվանքին կարոտած.
Դա քամեցի՛ր վշտի բաժակ.
Սրտիդ   արյուն, աչքիդ   լաց․
Մանուկ օրից տեսա ես միշտ
Փշյա պսակ քո ճակտին.
Կյանքիդ ընկեր   ցավեր ու վիշտ
Կյանքիդ երկինք   միշտ մըթին։
Եվ այսօր էլ քեզ տեսնում եմ,
Դու դարձյալ խեղճ, դու անտեր,
Հոգիս մռայլ՝ արտասվում եմ,
Երգում խորունկ քո վերքեր։
Բայց, ա՜խ, իմ թույլ, հիվանդ եղբայր.
Քո խոր խոցերն երգելու
Թույլ է իմ ձայն, թույլ   իմ քընար,
Անզոր   և՛ խոսք, և՛ լեզու։
 
                
                Like
         Save
         Want to read
    
Be the first who will comment on this
Yatuk Music
          Alexander Spendiaryan
Enzeli
 
      Hawaiian Landscape
        
          Play Online