Alexander Shirvanzadeh
Շռայլը
Նա անսահման բարի էր, որպեսզի լիներ խելոք՝ ամբոխի աչքում։ Նա անհասկանալի խելոք էր, որպեսզի համարվեր խոհեմ՝ չհասկացողների կողմից։ Միայն մի ժառանգություն ուներ իր հայրերից ու նախահայրերից ստացած։ Դա դրամ չէր, ո՛չ գույք և ոչ կալվածք, այլ միայն մի ոչինչ բան սիրտ և իբրև շռայլ զավակ, առանց երկար մտածելու, անմտորեն, այդ ժառանգությունը նա նվիրեց իր մերձավորներին և հեռավորներին։ Եվ մեռավ նա վերին ծայր չքավորության մեջ: Նրան համարեցին անխոհեմ. ինչո՞ւ։ Որովհետև նա եղավ վատնող ժառանգ և շռայլեց անհաշիվ իր ժառանգությունը: Բայց նա թողեց մի մեծ ժառանգություն բարի հիշատակ, ջերմ հիշատակ, իր ծանոթների ու բարեկամների սրտում:
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Ghazaros Saryan
Serenade
Childhood
Play Online