Alexander Shirvanzadeh

Ագռավը և խոզը

Անցյալ շաբաթ ես քիթս բռնելով մտա «Դերեվյանիյ սաբայ»։ Այս ու այնտեղ կապած էին մի քանի տնային չորքոտանիներ։ Մեջտեղ երևում էին աղբակույտեր, մի բան, որ հատուկ է բոլոր տնային սարայներին։ Հանկարծ ինչ տեսնեմ. այդ աղբակույտերից մեկի տակ թաքնված է մի խոզ, մյուսի տակ մի քոսոտ ագռավ։ «Ահեղ տեսիլ», գոչում է խոզը... «Արծվի դատաստա՜ն», կչկչում է ագռավը։ Շատ վաղուց այդ ագռավի դեմքն ինձ ծանոթ էր։ Դա մի անպիտան, հոտած բան էր, որ երբեմն թափառում էր Կասպից ծովի ափերում ։

Ամենքը՝ նույնիսկ ագռավները նրանից մի ժամանակ զզվանքով երես էին դարձնում։ Հիշում եմ այդ ընդհանուր արհամարհանքի պատճառը։ Այդ եղկելի ագռավը մի օր (գոնե այդպես էին պատմում կաչաղակները) գողացել էր մի լեշ և, առանց իր ընկերներին ցույց տալու, թաքուն կլանել էր: Մյուս ագռավները դիմել էին դատաստանի։ Դատը պետք է կատարվեր «Դերեվյանիյ սարայում»։

Չեմ հիշում ինչ վճիռ կայացավ, բայց այսօր ես ագռավին տեսնում եմ սարայում։ Ես հարցրի, թե նա ինչո՞ւ է «Արծվի դատաստան» կչկչում։ Բանից երևաց, որ խեղճ ագռավը իր մանր-մունր հանցանքներից հալածված ցնորվել է և երևակայում է, թև մի օր պետք է իր գլխին հասնի արծվի դատաստանը։

Ես, զզված, հեռացա։

Ավելի զարմանալի էր խոզի վարմունքը, որ գոռում էր՝ «Ահեղ տեսի՜լ»։ Խոզ և ահեղ տեսի՜լ։ Ես այդ խոզին առաջին անգամն էի տեսնում «Սարայում»։

Բարեկամս, ի՞նչ է պատահել, հարցրի ես, ինչո՞ւ ես «Ահեղ տեսիլ» աղաղակում։

Խոզը, իհարկե, չպատասխանեց. բայց ես, ուրիշներից հարցնելով, տեղեկացա, որ բոլոր խոզերն այժմ երևակայում են, որ ահեղ դատաստանը մոտեցել է։ Սարսափից նրանք թաքնվել են աղբակույտերի տակ և վախենում են ապագա ահեղ դատաստանից։

Be the first who will comment on this
Yatuk Music
Expromt
Arno Babajanyan

Expromt

Vicinity of the Village
Vicinity of the Village
Play Online