Բանաստեղծը բնութեան արտացոլումը պետք է ըլլայ, թէ ո՛չ բանաստեղծ չէ իրապես, քերթվածները իբրեւ բառ պետք է ունենայ տերեւին թրթռումը, թռչունին դայլայլը... բանաստեղծին ձայնը տիեզերական հարաբերակցության մը լարը պետք է ըլլայ, բոլոր գոյութիւններուն համադրական թրթռումով տրոփուն։
Արվեստին մեծագույն գրգռիչ գաղափարը դյուրամատույց ըլլալն է։
Օգտուինք եւրոպական լեզուներու նորանոր եւ թարմ արտայայտութիւններէն, բայց չմոռնանք գրաբարին հուռթի շտեմարաններէն օգտուիլ մանաւանդ։ Ինչո՞ւ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ, ուրիշին ետեւեն վազենք։
Մեկդի թողունք քիչ մը անմարդկային անձնաբանությունները բաբախելու համար բնության սիրով. բանաստեղծը բնության ցոլացումն պետք է ըլլա. թե ոչ բանաստեղծ չէ իրապես։
Քերթվածները իբրև բառ պետք է ունենան տերևին թրթռումը, թռչունին դայլայլը, մարդերուն գորովը, դաշտին ու լերան մշտանույն զորությունը։
Բանաստեղծին ձայնը տիեզերական հարաբերականության մը լարը պետք է ըլլա՝ բոլոր գոյություններուն համադրական թրթռումով տրոփուն։
Իմ մտահոգությունս, իմ մեծ ծարավս գրականության գաղափարին իրականացումն է։ Եվ ասոր համար, գեթ իմ մասին, անհրաժեշտություն կըզգամ հողին ու ջուրին ու քարին հետ ապրելու։
Գյուղին տեսարանները իմ մեծագույն ներշնչարանս կը կազմեն. որքան կը ցավիմ, որ էսպես իրենց զավակը չեմ իմ բանաստեղծությանս մեջ, այն ատեն ավելի ինքնատիպ ու ապրող կըլլայի։
Ինչու՞ ես զգացումները երաշտ անապատներու մեջ տարագրել, ինչու՞ մոռանալ մարդուն ու բնության անմիջական հաղորդությունը, ինչու՞ խզել այդ կապերը՝ փոխանակ ամրապնդելու զանոնք։
Զգացումներն ու տեսարանները զուգորդելը չէ թե անկատարություն կամ անկապակցուն է, այլ ընդհակառակը՝ կատարելության ձգտում մըն է, իրերուն ու մարդուն հարաբերությանց կապակից կցորդության համար եղած ջանք մըն է։ Եվ «Ծիածան»-ի միակ արժանիքը այս ձգտումն ու ջանքը կը ներկայացնե։