Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Վահան Տերյան

Արծաթ-կարկաչուն աղբյուրն է խոսում հավիտենաբար

Արծաթ-կարկաչուն
Աղբյուրն է խոսում հավիտենաբար,
Իմ ուղիների հեռվում անկոպար,
Հավիտենաբար
Քո սերն է հնչում։
Անձրևային ե՜րգ
Աստղերի ուղին մշուշ ծովերում
Դո՜ւ, իմ հեռավոր որոնումներում,
Մոլորումներում՝
Հայրենի՜ եզերք...
Լույսերը մեռան,
Մութը սառնաթև գրկեց ամեն ինչ
Դո՜ւ, մենակ կյանքիս միակ ամոքիչ,
Քնքուշ ու թովիչ
Պայծա՜ռ հանգրվան...

1908