Ես անջատված եմ հայրենի հողից
Ես անջատված եմ հայրենի հողից,
Հայրենի տունըս՝ իմ սրտին օտար.
Ինձ այրում է միշտ մի անհագ թախիծ,
Հավիտյան դյութող անհայտ ճանապարհ...
Հուզվում են, հոսում հեղեղները մեծ,
Մագլցում վերև և թավալվում ցած,
Զմրուխտե ջրեր, ձեզ ո՞վ վրդովեց,
Հայրենական տուն, հավետ մոռացված...
Միևնույն է ինձ Հյուսիս թե Հարավ,
Մի խենթ տագնապ կա իմ հիվանդ սրտում,
Կա իմ հոգու մեջ մի անհագ ծարավ.
Հավիտյան օտար, հայրենակա՛ն տո՜ւն.
1908