Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Վահան Տերյան

Տխուր մեռան կապուտաչյա

Տխուր մեռան կապուտաչյա
Երազները երկնաշող.
Գագաթներից ես ցած իջա
Անդունդները սիրտ մաշող...
էլ ոչ մի թև ինձ չի տանի
Դեպի բարձունքն արծաթյա.
Խենթ անկումիս գերեզմանի
Խավարներում ինձ գթա՛ ...
Ցուրտ է դարձյալ, մութ` իմ ուղին,
Սրտումս մահ և աշուն`
Մոռացել եմ ես ամենքին,
Միայն քեզ եմ ես հիշում...
Միայն քե՛զ եմ ես աղոթում,
Քո հրաշքին անպատիր.
Հայտնըվի՛ր սև անապատում
Ամոքիր ու ազատվիր...

1905-1907