Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Վահան Տերյան

Սև գիշերն իջավ իր անհայտ գահից

Սև գիշերն իջավ իր անհայտ գահից
Եվ մութով լցրեց երկինք ու գետին
Խավարեց հեռվում փարոսը հետին.
Սասանում եմ ես ջրերի ահից։
Շողում են, դողում աղմուկով զվարթ,
Անխոս քարանում ու նորից խաղում,
Անդունդից ելնում, դեմքիս ծիծաղում,
Խուլ շառաչում են լարում են թակարդ...
Նավը ճեղքում է ջրի հայելին,
Իր ցուրտ աչքերով ծովն է նայում ինձ,
Կտրված եմ ես երկնից ու հողից
Իր թելն է մանում անխուսափելին։
Գերի է նավըս անակնկալին.
Մութով կտրված երկնից ու հողից...

1907