Դու մոտեցար որպես քույր
Դու մոտեցար որպես քույր ու հեռանում ես ահա,
Աղոթք դարձած, խնկաբույր դու հեռանում ես ահա:
Ինչո՞ւ եկար, և ինչո՞ւ անրջացար ու չկաս.
Հրաժեշտի մի համբույր ու հեռանում եu ահա...
Գուցե սո՛ւտ է սերը այս հրաժեշտի մի երազ,
Քո՜ւյր, հո՛ւշ դարձած հեռավոր, դու հեռանում ես ահա..