Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Սիպիլ

Անէացում

Անապատ մը կը տարածվի շուրջն հոգվույս,
Ուրկե կյանքի ամեն բեղբոջ կուտա խույս.
Ոշ մեկ սըլացք, ոչ մեկ ընձյուղ, ոչ մեկ ալիք կը թավալի,
Երկինքն ի վեր չի բարձրանար բուխերիկ մը հորձանքով լի.
Ո՞ւր փնտըրեմ և ո՞ւր գտնեմ ես հուզումներս իմ երբեմնի:

Ցամքած է շունչս հեղձամըղձուկ.
Ցավ չեմ ըզդար, չունիմ արցունք:
Եթերին մեջ ուր օդ չըկա,
Հոգիս իսպառ կ՚անշարժանա...

Եվ բեկորի մը պես սառի,
Կը քարանա, կը մարմարի:
Ո՜հ, շըշու՜կ մը, գեթ հառա՜չ մը, շի՜թ լացի…
Հով մ՚որ շարժե եթերին մեջ կայծ մը բոցի,
Ո՜հ, իմ վիշտերս, հեծերն հոգույս տվե՛ք ինծի:

1924