Հոգին չի մեռնում
Հոգին չի մեռնում: Մարմինը թողած երկրային փոսում  
Թափառում է նա տիեզերական Լաբիրինթոսում:
Անցնում է բոլոր ճամփաները սուտ ու անբեր երկրի, 
Որ պայծառ, մաքուր դարձերից հետո,  Քո գրկում բերկրի:
Բայց ե՞րբ կհասնի հոգիս, որպես սեգ, սրբացած մի զոհ, 
Մայրամուտային Եզերքը Կապույտ,  լույս եզերքը Քո...

