Այդ քո ստեղծողիդ համար...
Այդ քո ստեղծողիդ համար,
- 
- երբ քայլես, զուներդ մի՛ շարժեր․
 
Այդ քո աչերուդ խընճերն՝
- 
- շատ մարդու արիւն է խըմեր․
 
Խօշ եա՛ր, արևուդ համար,
- 
- որբուկ եմ, զիս մի՛ լացըներ․
 
Տըղայ եմ, չեմ ի կենար,
- 
- զիս ի քո կրակըդ մի՛ ձըգեր։
 
Այդ քո ստեղծողիդ համար,
Այդ քո աչերուդ խընճերն՝
Խօշ եա՛ր, արևուդ համար,
Տըղայ եմ, չեմ ի կենար,