Էսօր մեր փողոցով անցար — շրթերդ գինու թաս էին
Էսօր մեր փողոցով անցար   շրթերդ գինու թաս էին,
Մազերդ օսկի   աբրեշում, աչքերդ ալմաս էին:
Փողոցում կեցած մնացի՝ աչքերս պղտոր ու գինով.
Արևը խաղում էր վրեդ` հագիդ շորերը խաս էին:
Մե աչքով վրես նայեցիր, ասի թե` սիրով է էլի.
Կարմրագուն կրակի նման այտերդ կարմիր-կաս էին:
Ասի թե` ոտքերդ ընկնեմ, բայց տեղում կեցած մնացի՝
Այտերիդ կարմիր կրակին աչքերդ անմաս էին:

