Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Նարեկ Սարգսյան

Անիրական թվացող երազներ

Ինչքա՜ն էլ առօրյաս ներկվի մռայլ գույներով,

Միևնույնն է, կսպասեմ անամպ այգաբացին,

Ինչքա՜ն էլ տխուր հիշողությունները պարուրեն հոգիս,

Միևնույնն է, հայելու մեջս ինքս ինձ կժպտամ,

Ինչքա՜ն էլ որ միայնությունը թակի սիրտս,

Նրան կվանեմ իմ տաղերով ,

Ինչքա՜ն էլ ապագայիս երազներն անիրական թվան,

Չեմ դադարի չհավատալ:

04.08.2009թ. Մեղրի