Այստեղ, որ քայլում ենք հուլիսյան տապին
Այստեղ, որ քայլում ենք հուլիսյան տապին,
որ գնում ենք
անծանոթ օրերի ետևից,
որ գնում ենք,
որ գնում ենք,
առանց նայելու…
առանց երկինք նայելու
և գիտենք մեր հոգու խորքում,
թաքուն գիտենք,
որ ավելի հեշտ
սրբերը մեր կողքին կիջնեն,
կիջնեն թեթևաքայլ,
քան մենք երբևէ
այս տղմոտ ոտքահետքերով
կհասնենք նրանց…