Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ծով alizé Բանուչյան

Ինչպես գրել և ինչի մասին

Ինչպե՞ս գրել և ինչի՞ մասին,

որ Գրիչն իրեն դասալիք չզգա,

և ինչպես խոսքը թանաքին հասնի

ու թղթին հանձնի այս ցավը հսկա․․․

Ինչպե՞ս շարունակել, երբ այս երամը

կյանքից հեռացող վաշտ է հիշեցնում,

նետում են երբ քեզ գայլի բերանը,

հետո քեզ համար դրոշ իջեցնում․․․

Ինչպե՞ս գրել և ինչի՞ մասին,

որ Գրիչն իրեն դասալիք չզգա,

և ինչպե՞ս խոսքը թանաքին հասնի

ու թղթին հանձնի այս ցավը հսկա․․․

2021.2022