Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ծով alizé Բանուչյան

Այս օրերից պահի՛ր ուրիշ օրվա համար

Այս օրերից պահի՛ր ուրիշ օրվա համար,

որ չկորցնես իսկությունը պահի,

եղի՛ր կյանքից խոհեմ, մահից համառ,

այս օրերի տխրությունից պահի՛ր․․․

Այս օրերից պահի՛ր, որ հիշելուց անդին,

մոռանալու ինչ-որ բան ունենաս,

որ երբ մեկը դարձյալ սրտեղածդ քանդի

դու դեպի քեզ անշպար վերադառնաս․․․

Ես աչքեր ունեմ, որոնք տեսնում են

և աչքեր, որոնց թողնում եմ փակ,

երազնե՛ր, որ մի՛շտ անտեսում եմ

և երազ, որ մի՛շտ է սրտիս տակ․․․

14.10.2022