Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ծով alizé Բանուչյան

Եթե կորցրել ես գժվելու քո շանսը

Եթե կորցրել ես գժվելու քո շանսը,

կյանքն իր հունով կգնա,

ոչ ոք չի խախտի իրերի բալանսը,

չի գա, կամ չի հեռանա...

Եթե կորցրել ես...կմնան քո տեղում

կարոտները` լքված ու մաշված,

և, իբրև նյարդերի անդառնալի շեղում,

կթվան քեզ օրերդ հաշված...

Եթե կորցրել ես գժվելու քո շանսը,

դեռ հաստատ չի, որ չես գժվել...

05.11.2017