Ոչ
Ես ոսկեմատ դերձակ եմ  
Ձեր սիրտերն երբ այդքան շատ
Սէր փարփակել չկրնան
Չդիմանան ու պատռին  
Կարեմ կʼըսեմ   ոչ կʼըսէք
Ես յաւակնոտ գրչակ եմ
Կարօտ կʼերգեմ   սէր կʼերգեմ
Ձեր աչքերէն յայտնի է
Հազարումէկ տենչ ունիք  
Գրեմ կʼըսեմ   ոչ կʼըսէք
Վարպետորդի ստահակ եմ  
Սեւ է որ կʼըսեմ սեփսեւ չկարծէք
Սեւութեանը մէջ աչքերը դեղին են
Դեղին որ կʼըսեմ արեւ չկարծէք
Արեւը մէկ է   աչքերն երկու են
Երկու որ կʼըսեմ զատ զատ չկարծէք
Երկուքին խորն ալ երազը մէկ է
Երազ որ կʼըսեմ մեծ բան չկարծէք
Մարդու մը կողմէ սիրուիլն է

