Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Հովհաննես Թումանյան

Քրիստոս հարյավ... Ա՜խ, և այս հոծ...

Քրիստոս հարյավ... Ա՜խ, և այս հոծ
Մութ-մըռայլից, երանի,
Հառներ հոգիս կըրակ ու բոց,
Զըվարթ հոգիս երբեմնի։

Եվ, երանի, նույն սաստկությամբ
Սիրո կիրքը ևս հառներ,
Երկինքս էլի դառնար անամպ,
Միտքըս ուժգին սավառներ...

Լո՛ւռ կաց, անմիտ, ի՜նչ ես լալիս

Վըհատ ձայնով ծերության,
Դեռ քո ճամփին լույս է տալիս
Ճառագայթը վաղորդյան։

Եվ մըռայլից, որ կա իջած
Ծանր ու տարտամ քո սըրտին,

Պիտի հառնեն տանջված, խաչված
Ցընորքները քո նախկին։

1893