Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Հովհաննես Թումանյան

Օր. Մ.-ին

Նայում եմ քեզ... միտս է գալիս,
Որ տեսել եմ ուրիշ մի տեղ՝
Կապուտաչյա, թարմ ժպտալիս
Ու զարդարված այդպես շքեղ։

Հա՜... դու չէիր. այն քեզ նման
Մի ծաղիկ էր, որ ես տեսա...
Ես այն տեսա վա՜ղ մի գարնան...
Է՛հ, դո՛ւ ծաղկիր... թոռմել է նա...

1899