Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում...
Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում՝
Ծանր վեհությամբ իջած երկնքից,
Այստեղ սրբազան մի շունչ է բուրում,
Որ վեր է տանում մեզ այս աշխարհքից։
Մի շունչ, մի խորհուրդ, մեծ, հըրաշալի,
Խառնըված հայոց մեր խորունկ հոգուն,
Եվ որքան դարեր, դարեր են գալի,
Մենք միշտ հավատով, մենք միշտ աննկուն։
1904