Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ալեքսանդր Ծատուրյան

Ժամանակակից հայ աղջկա ալբոմը

Պոետն հավանեց մի քընքուշ էակ,
Նըրան անվանեց երկնային հրեշտակ.
Եվ մի օր ասաց հավնած աղջըկան.
«Ի՞նչ գրեմ ալբոմումդ վառ սիրույս նըշան»։

«Գըրի՛ր, կույսն ասաց, միամի՛տ պոետ,
Որ քո հրեշտակը կըկապվի քո հետ,
Թե որ թողնելով դու մուսա, Պառնաս,
Բորսայում ոսկու մե՜ծ երգիչ դառնաս…»։