Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ալեքսանդր Ծատուրյան

Դեպի Մամոնան

Մի օր հարց տվի ես Մամոնային.
«Ասա՛, ի՞նչ անեմ, որ քո սեղանին
Ես էլ հյուր լինեմ և հյուր ցանկայի -
Ի՞նչ ճանապարհ ես դու ինձ ցույց տալի»։

Իմ ծոցըս գալու կան շա՛տ ուղիներ,
Ասաց Մամոնան, ծուռ, ձախ, վար ու վեր…
Եվ ո՛րն էլ ընտրես, իմ սիրած հյուրն ես,
Լոկ շիտակ ուղուց դու դարձրու երես…

1901