Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ալեքսանդր Ծատուրյան

Գիշեր

Պարզ երկնքում լի աստղերով
Մեղմ սահում էր պարզ լուսին.
Նայում ներքև և մեղմ սիրով
ժըպտում ծովի երեսին։

Ծովն էլ լռիկ վեր էր նայում,
Նայում փայլուն լուսնյակին,
Եվ ծփալով՝ մեղմ փայփայում
Լուսնի ժպիտն յուր կրծքին։

Գիշերային այդ լուռ ժամին
Հսկա մի ժայռ ոտքիս տակ,
Կանգնած էին ծովի ափին
Ես մտախոհ, մեն-մենակ։

Եվ նայելով մերթ դեպի վեր
Եվ մերթ ծովի երեսին,
Օրհնում էի ես կյանք ու սեր,
Գիշեր, երկինք, ծով, լուսին...