Կյանքի խաղը
Կյանքի խաղ էր   պատահեցանք,
Մըտերմացանք մենք իսկույն.
Ե՛վ սիրեցինք, և՛ հիացանք,
Օրեր տեսանք վարդագո՜ւյն...
Կյանքի խաղ է   բաժնվում ենք,
Զո՜ւր են և՛ վիշտ, և լալիք...
է՛հ, սիրելի՛ս, միայն մենք չենք
Կյանքի ձեռքին խաղալիք...
Կյանքի խաղ էր   պատահեցանք,
Մըտերմացանք մենք իսկույն.
Ե՛վ սիրեցինք, և՛ հիացանք,
Օրեր տեսանք վարդագո՜ւյն...
Կյանքի խաղ է   բաժնվում ենք,
Զո՜ւր են և՛ վիշտ, և լալիք...
է՛հ, սիրելի՛ս, միայն մենք չենք
Կյանքի ձեռքին խաղալիք...