Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ալեքսանդր Ծատուրյան

Իմ սազը

Սազ եմ առել,
Աշուղ դառել,
Սիրտ եմ դըրել իմ սազում.
Սըրտի՜ վերք եմ,
Սրտի երգ եմ
Սազիս ձենով ձեզ ասում...

Զեղ անհատնում
Դարդ եմ պատմում,
Դարդի ծո՜վ կա իմ սազում,
է՛ն եմ երգում,
Ի՛նչ կա կյանքում
Կյանքի երգ եմ ձեզ ասում...