Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ավետիք Իսահակյան

Սիրո՛ւն աղջիկ, երկիր լինիմ

- Սիրո՛ւն աղջիկ, երկիր լինիմ,
Դուն ի՞նչ կըլնիս:

- Սիրո՛ւն տղա, գարուն կըլնիմ,
Քեզ զարդարեմ:

- Անո՛ւշ աղջիկ, երկինք լինիմ,
Դուն ի՞նչ կըլնիս:

- Անո՛ւշ տըղա, արև կըլնիմ,
Սիրտըդ վառեմ…

1898
Ալեքսանդրապոլ