Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ավետիք Իսահակյան

Վայում է քամին` ցուրտ, ձմեռնամուտ

Վայում է քամին` ցուրտ, ձմեռնամուտ,
Չոր տերևները շուրջս է դիզում.
- Ո՞վ է իմ սիրտը տրորում անգութ,
Սև մազերիս մեջ ճերմակ է հյուսում:

Ձյունը պատանքով ճամփես է ծածկում,
Սիրտս գերեզման` մռայլ ու անհույս,
…Հատ-հատ իմ թաղման զանգերն են զարկում,
Ու մի սիրտ վրաս լալիս է քնքուշ…

1910