Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ավետիք Իսահակյան

Ում  հետ եմ անհույս

Ո՞ւմ հետ եմ անհույս
Լալիս, հառաչում,
Ո՞ւմ ճակատի վըրա
Իմ ձեռքն է հանգչում:

Աշխարհն` հավիտյան
Մահվան բերանում,
Եվ մահը նրան
Ծամում է ծամում:

Լալիս է աշխարհն
Իմ սիրող գրկում.
Համայն աշխարհի
Բախտն եմ ես սգում…

1911
Թիֆլիս