Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ավետիք Իսահակյան

Միշտ զգում եմ ես, որ մի հեռավո՛ր

Միշտ զգում եմ ես, որ մի հեռավո՛ր,
Օտա՛ր աշխարհում ինձ պես վշտահար
Մի սիրտ է այրվում` անհայտ մենավո˜ր
Եվ երազում է, թախծում ինձ համար:

Եվ թվում է ինձ, որ սուրբ համբույրով
Ես փայփայում եմ ձեռները նրա.
Եվ գուրգուրում եմ, գըգվում կարոտով`
Քնքուշ գըլուխը իմ կըրծքի վրա …

1905
Ալեքսանդրապոլ