Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ավետիք Իսահակյան

Մնացի կարոտ իմ հայրենիքին

Մնացի կարոտ իմ հայրենիքին, -
Օտար աշխարհում, լուռ թափառական.
Կարոտ մայրենի սրտագին խոսքին,
Մնացի մենակ, խեղճ որբի նման:

Իմ սիրտն այնտեղ է, ուր աստղամերձ
Լեռներն են կանգնել հագած կուռ զրահ,
Ուր եղջերուն է ոստնում քերծից քերծ,
Արծիվը Ճախրում վիհերի վրա;

Իմ սիրտն այնտեղ է, ուր նախնիքը մեր
Կերտել են շքեղ կոթողներ հավերժ,
Ուր ժողովուրդը վսեմ վեպը մեր
Պատմում է դարձյալ հավատով անշեջ:

Մա՛յր իմ ժողովուրդ, դեպի քեզ կըգամ,
Կըգամ դեպի քեզ, հայրենի՛ աշխարհ.
Ինչ որ վեհ ունիմ, սիրով ձեզ կըտամ:
Եվ սիրտս, կյանքս միայն ձեզ համար:

1903