Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ավետիք Իսահակյան

Է՛լ ինչու երգեմ. – այսպես օրերում

Է՛լ ինչո՞ւ երգեմ. – այսպես օրերում
Արնով լի լցված սիրտը, խեղճ սիրտը
Մարում, հանգչում է ճնշված կրծքի տակ.
Մեծ է տանջանքս … աչքերիս առաջ
Ողջ կյանքն է ընկած, ինչպես պա՛ղ դիակ …

1903