Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ավետիք Իսահակյան

Ես կուզեի արևավառ

Ես կուզեի արևավառ
Անապատը ամայի, -
Ուր մեն – մենակ և վըշտահար
Թափառեի ու լայի:

Աշխարհից դուրս ու սրտաբաց –
Անապատում ամայի
Տաք ժայռերը ամուր գրկած`
Համբուրեի ու լայի ..

1905
Մրեն