Ետ դառնար հիմա հասակըս մատաղ
Ետ դառնար հիմա հասակըս մատաղ,
Լինեի նորից այն խենթ պատանին,
Երգը` շրթունքիս, և սիրտըս ուրախ,
Սանձեի նորից հորըս կապույտ ձին,
Եվ խոլ ձորերով, կատարներով վես,
Սուրող գետերի շառաչյունի հետ
Թռչեի չքնաղ իմ սիրածին տես,
Որպես մի վառված անվեհեր ասպետ:
1942