Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ավետիք Իսահակյան

Աչերդ` սև - հուր

Աչերդ` սև - հուր,
Հոգիս են կիզում,
Մազերդ` սև - սուր,
Սիրտս են թրատում:

Վիշտս է ծփում
Սիրուս պես վարար,
Քո ուղին ծածկում`
Դավաճան ու չար, -

Ուղիդ արյունոտ,
Որ տանում է քեզ
Ուրիշների մոտ,
Ուրիշների մոտ…

1927