Վահե Գոյումճյանին, 1925թ․, ապրիլի 1, Վենետիկ
Սիրելի՛ Վահե.
Հայրիկիդ հետ 1900-1901 թվերին ուսանող էինք Ցյուրիխում: Ուզեցինք մի օր ձմերուկ գնել, սակայն ձմերուկի գերմաներեն անունը չէինք հիշում: Մտածելով գնում էինք, Հակոբ Աղասերն էլ էր մեզ հետ, երբ հայրիկդ, որ միշտ սրամիտ էր և կատակող, դարձավ մեզ, ասելով.
- Հիշեցի ձմերուկի անունը:
- Ինչպե՞ս է, - հարցրեցինք մենք:
- Das ձմերուկ, - հանգստությամբ պատասխանեց հայրիկդ:
Մեր զվարթ ծիծաղին այլևս վերջ չկար:
Ա˜խ, երիտասարդության անգին օրեր…
Ա˜խ, իմ երիտասարդության սիրելի ընկերներ, հավերժ ողբալի Միսա՛կ և Աղասե՛ր:
Ավ. Իսահակյան