Հոսում է տաք, ինչպես հեշտանք, կամ ձույլ ոսկի
Հոսում է տաք, ինչպես հեշտանք, կամ ձույլ ոսկի,
Հոսում է ծանր, ու հորդահոս, ու արնավառ.
Լցվում է թեժ խնդությունով կուրծքը հասկի.
Օրերը տոթ, ձիերը վառ, վազքը խելառ:
Լո՛ւրթ երկինքներ՝ իջած հասուն երկրի վրա,
Բարձր ճիչեր, ու հրդեհներ, ու ծիածան.
Վառվում է շոգ կաթսաներում կյանքը քուրա.
Ախ, վա՜յ նրանց, որ չապրեցին ու չտեսան…
Երևան, V 1921թ