Միայն խմիր արեգակի բույրը ջինջ
Միայն խմիր արեգակի բույրը ջինջ,  
Արև՜ դարձիր   արևահամ   ամոքիչ:
Ուրիշ ոչինչ չի՜ կամենա սիրտը իմ. 
Ողջը   հրին, արնանման արևին:
Սուր սվիններ, բուրմունք ու սեր, երգ ու գույն,
Տենդը արյան   արևահամ խնդություն:
Ու նժույգներ, ոսկի ու ծափ, կանչ ու ճիչ.  
Ո՞վ է քեզ պես արևահամ   ամոքիչ…
Երևան, V 1921թ.

