Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Եղիշե Չարենց

Իմ ուղեղը բորբոք, կրակուն

Իմ ուղեղը բորբոք, կրակուն՝
Ալ գծեր ծփծփան, հուրհուր.
Լափլիզում, սրբում է մի հուր
Իմ ուղեղը բորբոք, կրակուն:
Հղանում են դեմքեր ոսկեման,
Գալարվում են կրքեր բորբոք,
Ախ, ուղեղս ա՜րև ալվլան
Ու աշխարհը ցնորք է մի շոգ:

Երևան, V 1921թ.