Ինձ ով է արդյոք հովանավորում
Ինձ ո՞վ է արդյոք հովանավորում,
        Ո՞րն է իմ աստղը,-
        Շատ եմ միտք արել:
        Հավանական է՝
        Այն Սիրիուսը,
        Որ տիեզերքում
Տեղաշարժվում է ծուռ ու մուռ ծիրով,
        Ոլո՜ր ու մոլո՜ր,
Սակայն մնում է միշտ հավատարիմ
        Իր անցած ճամփին.
        Նույնն է կրկընում...
19.XII.1959թ.
Թիֆլիս

