Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Խաչիկ Դաշտենց

Փուչ ընկույզը

Հայրս մի օր բախտն իր փորձեց
Ընկուզենու շվաքում, Պահիր,
որդիս, մի չոր ընկույզ,
Տեսնենք ի՞նչ կա աշխարհքում։

Ես բռնեցի, իսկ նա կոտրեց,
Ընկույզը փուչ դուրս եկավ,
Փոճոկները նետեց մի կողմ
Եվ մտքերի մեջ ընկավ։

Գաղթի ճամփին հայրս մեռավ,
Թաղվեց Մուշի մշուշում,
Նրա բախտը միշտ հիշելիս,
Էն փուչ ընկույզն եմ հիշում։
1945